phone icon +374 95-702-702

Հոնքերի տատուաժ - միկրոբլեյդինգ կամ հոնքերի փոշեդրում

Հոնքերի տատուաժ - միկրոբլեյդինգ կամ հոնքերի փոշեդրում

28 Հունվար 2022

Հոնքերի տատուաժ - հոնքերի միկրբլեյդինգ կամ հոնքերի փոշեդրում

ինչ է իրենից ներկայացնում՝
Հատուկ ապարատի և ասեղների միջոցով ներկանյութի (պիգմենտի) ներարկոււմն է ենթամաշկի վերին շերտի մեջ և արդյունքում ստանալ մնայուն պատկեր, որը կարող է պահմանվել մինչև 2 (երկու) տարի ժամանակահատվածով։

Հոնքերի տատուաժի գինը

Ընդհանրապես գները 40000 ՀՀ դրամ և ավելի է (փորձառու մասնագետների դեպքում)։
Սկսնակները պրոցեդուրան կատարում են 15․000-20․000 հհ դրամով։
Մեր կենտրոնում մասնագետները ունեն 10 տարի և ավելի աշխատանքային փորձ, 30-ից ավելի վերապատրաստումներ ինչպես նաև 100-ից ավելի ուսանողներ։
Մեր կենտրոնի գներն են ՝
Հոնքերի տատուաժ 40000 դրամ 
Հոնքերի փոշեդրում 40000 դրամ 
Հոնքերի միկրոբլեյդինգ 40000 դրամ 

Գրանցվելու համար հարկավոր է զանգահարել +37493828482

Պիգմենտի երկարակեցության վրա ազդում է՝
  • Ներկանյութի որակը
  • Հաճախորդի տարիքը
  • Մաշկի տեսակը (յուղոտ մաշկը սովորաբար ավելի արագ է գունաթափվում)
  • Բնակավայրի կլիմայական պայմանները
  • Հորմոնալ խախտումները և այլն․

Շատ կարևոր է իմանալ, որ մեր մաշկը տարիների հետ մեկ տեղ ծերանում է և կախվում է դեպի ներքև և 2 տարուց ավելի ժամանակահատվածով հոնքերի տատուաժ ունենալու դեպքում հնարավոր է այնքան կախվի հոնքերը որ վերջում ստանանք կլոր և կախված հոնքեր, այդ իսկ պատճառով հարկավոր չէ հոնքերի տատուաժի պիգմենտը 2 տարուց ավելի պահպանվի։

Հոնքերի փոշեդրում, հոնքերի տատուաժ և հոնքերի միկրոբլեյդինգի - տարբերությունները

  1. Հոնքերի տատուաժի դեպքում ներկանյութով լրացվում են (լցվում) հոնքերի այն հատվածները, որտեղ մազերը նոսր են կամ բացակայում են։
  2. Հոնքերի փոշեդրման ժամանակ նույն պես կատարվում է նույն պրոցեսը պարզապես ի տարբերություն տատուաժի, որը լցվում է - փոշեդրման ժամանակ լրացվում են փոշիանման կետիկներով այդ իսկ պատճառով էլ կոչվում է փոշեդրում։
  3. Հոնքերի միկրոբլեյդինգը ի տարբերություն նախորդների կատարվում է հատուկ մանիպուլա սարքով և հատուկ միկրոբլեյդինգի համար նախատեսված ներկանյութով և բրիտվանման ասեղների օգնությամբ, վերջնարդյունքում ստանում ենք բնական մազերից չտարբերվող մազի էֆֆեկտ, այլ կերպ նաև կոչվում է մազիկավոր տատուաժ։
Տարբերությունը կարելի է տեսնել ստորև նկարագրված 2 նկարներում, ի դեպ նկարները մեր մասնագետի աշխատանքներն են։
Նկար 1 հոնքերի տատուաժ
Նկար 2 հոնքերի փոշեդրում 
Նկար 3 հոնքերի միկրոբլեյդինգ

Նկար 1  Նկար 2     Նկար 3
Դաջվածքն անելուց 48 ժամ առաջվանից պետք է բացառել ալկոհոլի, սուրճի, մուգ թեյի, արյունը ջրիկացնող դեղորայքի, հակաբիոտիկների ընդունումը:
Պրոցեդուրան տևում է 1.5-2 ժամ, իրականացվում է տեղային անզգայացմամբ:
Աշխատանքի ընթացքում կիրառվում են մեկանգամյա օգտագործման ասեղներ, որոնք ամրեցվում են վերջին սերնդի արտադրության հատուկ գործիքի:
Հոնքերի դաջվածքն անելուց մոտ 1 ամիս անց անհրաժեշտ է իրականացնել կարեկցիա՝ շտկելու համար հոնքերի գույնը, լրացնելու բացերը և ամրեցնելու պիգմենտի գույնը։

Դաջվածքի միջամտությունից հետո

  1. Հոնքերի հատվածը չնչին այտուցվում է և կարմրում է որը անցնում է 2 ժամվա ընթացքում
  2. Դաջվածքի հատվածում սկսում է բարակ թաղանթով վերք առաջանալ, որը 8-10 օրվա ընթացքում չորանում է, թեփոտվում և թափվում
  3. Արգելվում է վերքը քորել կամ պոկել՝ սպիեր չառաջացնելու համար
  4. Հատուկ գելերի և քսուքների միջոցով վերքը պետք է խոնավեցնել և փափկեցնել օրական 4-5 անգամ
  5. Մոտ 2 շաբաթ պետք է հեռու մնալ փոշուց, արևի ուղիղ ճառագայթներից և խուսափել լողավազան կամ սոլյարի այցելելուց
  6. 15-16 օր հոնքերի շրջանում չի կարելի օգտագործել կոսմետիկ միջոցներ՝ բորբոքումներ չառաջացնելու նպատակով և այլն։

Development ogcode.am

icon