Պլաստիկ վիրաբույժ Սեդա Նիկողոսյան

Պլաստիկ վիրաբույժ Սեդա Նիկողոսյան Մաստոպեկսիան դա կրծքերի ձգումն է, առանց կրծքագեղձին վնասելու:
Հեռացվում է միայն ավելորդ կախված մաշկը:
















Պլաստիկ վիրաբույժ
և 
       Ռեկենստրուկտիվ վիրաբույժ

-> Սեդա կարենի Նիկողոսյան


Ինչով է տարբերվում կրծքագեղձի ձգումը, կրծքագեղձի փոքրացում և ձգումից ?

- Կրծքագեղձերի ձգման ժամանակ հեռացվում է միայն ավելորդ մաշկը, գեղձը մնում է ինտակտ:
Ձգման և փոքրացման ժամանակ հեռացվում է ինչպես ավելորդ մաշկը, այնպես էլ հեռացվում է գեղձի մի հատվածը:

Ինչ տարիքից կարելի է կատարել վիրահատությունը ?

Կատարվում է 18 տարեկանից սկսված, սակայն լինում են դեպքեր, երբ կատարվում է ավելի վաղ տարիքից՝ ծնողների համաձայնությամբ:

Կարելի է արդյոք վիրահատություից հետո կրծքով կերակրել ?

- Միայն ձգման ժամանակ միանշանակ կինը կարող է կրծքով կերակրել:
Ձգման և փոքրացման ժամանակ, կախված նրանից, թէ կուրծքը ճարպային բջջանքի հաշվին է մեծ, թե գեղձային, կրծքով հետագա կերակրումը կարող է որոշ չափով դժվարանալ:

Կարելի է կատարել վիրահատությունը տեղային անզգայացմամբ ?

Եթե խոսքը վերաբերվում է միայն ձգման մասին և կուրծքը շատ կախ չէ, ապա կարելի է կատարել տեղային անզգայացմամբ:

Ինչպես է անցնում հետվիրահատական շրջանը ?

Միայն ձգման ժամանակ պացիենտը մնում է հիվանդանոցում 1 օր: Ձգման և փոքրացման ժամանակ 2-3 օր:

Ձեր պրակտիկայում ավելի շատ դիմում են կրծքերի ձգման համար թէ փոքրացում և ձգում ?

Ավելի շատ դիմում են ձգման համար, քանի որ ցանկացած կին պոստլակտացիոն շրջանից հետո փորձում է վերականգնել կրծքերի նախկին գեղեցիկ ձևը:
<--Կատարվել է կրծքերի միայն ձգում
 <--Կրծքերի փոքրացում և ձգում 

Գնային ինչ տարբերություն կա միայն կրծքերի ձգման կամ փոքրացում և ձգում ?

Այո տարբեր է: Ձգումը սկսած 450.000 դրամից, փոքրացում և ձգումը սկսած 650.000 դրամից:

Կարելի է արդյոք և ձգել կրծքերը և միևնույն ժամանակ մեծացնել այլ ոչ թէ փոքրացնել ?

- Այո իհարկե: Բազմաթիվ նման պացինտներ ենք ունենում, երբ ցանկանում են և ձգել և միաժամանակ մեծացնել կրծքի չափսը:
Դա հիմնականում կատարվում է ինպլանտների միջոցով, որոնց մասին կխոսենք առանձին թեմայով։

- Ինչպես գրանցվել Ձեզ մոտ կոնսուլտացիայի և երբ կարող է իրականացվել վիրահատությունը կոնսուլտացիաից հետո ?

Նախնական խորհրդատվությունը անվճար է այս պահին, սակայն եթե վճարովի է, ապա ներառվում է վիրահատության ընդհանուր արժեքի մեջ։

Վիրահատությունը կատարվում է լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքերը ստանալուց հետո 1-2 օրվա ընդհացքում, եթե չկան հակացուցումներ։

Գրանցվել կարող եք այս էջով ՝ Գրանցվել հիմա

Կամ զանգահարելով +374 95 702 702 կամ  +374 95 702 700

26 սեպ 2021

Մտահղացումը և իրականացումը euromedica.am

icon