Լիպոսակցիա / լիպոֆիլինգ

Լիպոֆիլինգ

Լիպոֆիլինգը դա սեփական ճարպի տեղափոխումն է մարմնի մի հատվածից մյուս հատված:

Լիպոֆիլինգը հնարավորություն է տալիս օգտագործել տվյալ անհատի սեպական հյուսվածքները, չօգտագործելով օտար մարմին (իմպլանտ) օրգանիզմի համար:

Լիպոֆիլինգի միջոցով կարելի է մեծացնել կրծքերը ինչպես նաև շրթունքները, հետույքը, շտկել քիթ-շրթունքային ծալքերը և լրացնել ցանկացած փափուկ հյուսվածքային դեֆեկտ:

Սակայն լիպոֆիլինգի միջոցով կրծքերը մեծացնելիս պետք է քննարկել պացիենտի հետ ապագա կրծքերի ցանկալի ծավալը և արդյոք պացիենտն ունի ճարպի ռեսուրս՝ ավելցուկ մարմնի այլ հատվածներում:

Եթե ոչ ապա միանշանակ ընտրությունը տրվում է իմպլանտների կիրառմանը:

Ճարպի վերցնման և մշակման տեխնիկան մեծ նշանակություն ունի, թե տեղափոխված ճարպը, որքանով կմնա կրծքերում և չի քայքայվի:

Ներկայումս նախապատվությունը տրվում է ճարպը չցենտրիֆուգելուն, հնարավորինս ապահովվում է վակումային փակ մեխանիզմը:

Ճարպը վերցնելիս շատ կարևոր է կանյուլյաների, մխոցների և ճիշտ ճնշում ապահովվելու հարցը: Եթե ոչ կունենանք տեղափոխված ճարպի լրիվ քայքայում և ոչ մի արդյունք չենք ստանա:

Իսկ ճիշտ վերցնելու, մշակելու և տեղափուխելու ժամանակ կունենանք մինչև 70% կենդանի ադիպոցիտներ:

Եղեք առողջ և ճիշտ խնամեք Ձեր կրծքերը, սիրելի կանայք:

keyboard_arrow_up