18 Դեկտեմբեր 2021
Բոտուլինոթերապիա կամ ինչպես ասում են բոտեքս պահպանվում է մինչև 1 տարի
Բոտուլինոթերապիան էսթետիկ միջամտություն է, որի ժամանակ շատ բարակ ասեղով մաշկի տակ ներարկում են բնական մաքրված սպիտակուց՝
Ա տիպի բոտուլոտոքսին պարունակող նյութ, որը ժամանակավորապես թուլացնում է դեմքի միմիկայի՝ դիմաշարժողական մկանների աշխատանքը՝ պահպանելով դեմքի բնական շարժը:
Մկանային մանրաթելերի աշխատանքը թուլացնելով հնարավոր է լինում զսպել նոր կնճիռների առաջացումը, ինչն էլ հնարավորություն է տալիս կանխել դեմքի ծերացումը։
Ֆիքսենք, որ միջամտությունը ունի տեղային ազդեցություն, ուստի ներարկումը կատարվում է մասնագետի կողմից հատուկ ընտրված կետերում՝ հաշվի առնելով այցելուի անատոմիական առաձնահատկությունները:
Ներարկումից 4-5 օր անց տեսանելի է լինում բոտուլինոթերապիայի սկզբնական արդյունքը, իսկ արդեն 2-3 շաբաթ անց բոտուլոտոքսինն ամբողջապես ազդում է և այդ գերազանց արդյունքը պահպանվում է 5-6 ամիս: Պրոցեդուրան ամբողջապես անցավ է և տևում է 15-20 րոպե:
Առաջին ներարկումից մոտավորապես 7-10 օր հետո պացիենտը պետք է այցելի կլինիկա, որպեսզի մասնագետը գնահատի միջամտության արդյունքներն ու անհրաժեշտության դեպքում կատարի համապատասխան շտկումներ:
Բոտուլոտոքսինի ներարկումների միջոցով հնարավոր է
Բոտուլինոթերապիան ցուցված է իրականացնել
- դեմքի արտահայտված իջեցմանը
- նյարդամկանային խանգարումներին
- արյան ցածր մակարդելիությանը
- Որոշ դեղահաբեր ընդունելու շրջանում
- Ալերգիա բոտուլինոտոքսինի հանդեպ
- ներարկումային հատվածներում ընթացող բորբոքային գործընթացներին
Բոտուլինոթերապիայից հետո՝
- 1 շաբաթ չի կարելի ընդունել արևայրուք, օգտվել սոլյարիից և շոգեբաղնիքից
- 2 օր պետք է հրաժարվել սպորտով զբաղվելուց և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
- 2 օր չի կարելի օգտագործել ծանր կոսմետիկ միջոցներ
- Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ կարելի է իրականացնել 14-15 օր անց
- Պետք է սահմանափակել կծու, թթու, աղի և այլ գրգռիչ մթերքների օգտագործումը
- Մոտ 1 շաբաթ արգելվում է ծխել և ալկոհոլ օգտագործել
