25 Դեկտեմբեր 2021
Ֆիլլեր կամ կոնտուրային պլաստիկա որը պահպանվում է մինչև 1 տարի
ՖԻԼԼԵՐՆԵՐԸ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ Ժամանակները փոխվում են, գեղեցկության չափանիշներն ու մեթոդները՝ ևս:
Պլաստիկ վիրահատական միջամտություններին զուգահեռ ավելանում է նաև կոսմետոլոգիական պրոցեդուրաների նշանակությունն ու կարևորությունը՝ նպատակ ունենալով մարդկանց ազատել կոմպլեքսներից:
Այս հոդվածում խոսելու ենք բավական պահանջված մի թեմայի՝ ֆիլլերների մասին, քննարկելու ենք, թե ինչ են դրանք, ինչ բաղադրություն և կառուցվածք ունեն, ինչ արդյունք են ապահովում, ում է ցուցված և այլն
Ինչ է ֆիլլերը և դեմքի կոնտուրային պլաստիկա
Ֆիլլերը գելային ծավալով նյութ է, որի հիմքում ընկած է մաշկի բնական բաղադրիչ համարվող հիալուրոնաթթուն, որն ամենամոտն է մարդու օրգանիզմի հյուսվածքին, ինչի շնորհիվ այն հավասարապես ներծծվում է հյուսվածքում և հրաշալի շտկում մաշկի թերությունները:Բնական բաղադրիչից կազմված լինելու շնորհիվ ֆիլլերները ամբողջապես անվտանգ են, դրանք չեն կարող առաջացնել ալերգիկ ծանր ռեակցիաներ, կողմնակի բարդություններ, և մաշկի տակ գրեթե չեն զգացվում:
Ֆիլլերները հնարավորություն են տալիս առանց վիրահատական միջամտության
- Հարթեցնել (լցնել) դեմքի և մարմնի այլ մասերի վրա առաջացած փոսիկներն ու խորը կնճիռները
- Շտկել դեմքի դիմագծերը
- Լրացուցիչ ծավալ հաղորդել դեմքի այն հատվածին, որտեղ կիրառում ենք
- Լրացուցիչ փայլ, խոնավություն, էլաստիկություն, ու նաև ամրություն հաղորդել մաշկին
- Երիտասարդություն և թարմություն հաղորդել մաշկին (այդ թվուն նաև դեմքին, ձեռքերին, դեկոլտեի հատվածին) ի շնորհիվ հիալուրոնաթթվի, քանի որ հենց այդ նյութի կորուստն է հանդիսանում ծերացման պատճառ
Ֆիլլերը ցուցված է իրականացնել
Ֆիլլերի ազդեցությունը
Ֆիլլերային ներարկման օգնությամբ լուծվում են և՛ տարիքային, և՛ էսթետիկ բնույթի խնդիրներ:Պրոցեդուրայի արդյունքում մեր մաշկի տակ հայտնված նյութերը «դադարեցնում» են ներարկված հատվածի մկանի աշխատանքը մոտ 6 ամսով, որի շարժման բացակայության արդյունքում էլ կանխարգելվում կամ վերանում են կնճիռները: Ֆիլլերներն ունեն բացառապես տեղային ազդեցություն, շատ արագ կլանվում են մկանի կողմից, ինչը բացառում է դրանց՝ արյան մեջ հայտնվելու վտանգը:
Ֆիլլերի վերջնարդյունքը պահպանվում է
Քանի որ ֆիլլերը ներարկումային պրոցեդուրա է, ուստի մնայուն արդյունք ակնկալել հնարավոր չէ:Ֆիլլերի միջոցով ստացված արդյունքները պահպանվում են 8 ամսից մինչև 1.5 տարի, որը պայմանավորված է ոչ միայն օգտագործվող նյութերի որակից և ժամկետներից, դրանց կիրառման ճիշտ տեխնիկայից, այլև պացիենտի հիգիենայից և ճիշտ խնամքից:
Կա ձևավորված կարծիք, թե ներարկվող ֆիլլերի քանակից և որակից կախված, այն մոտ 1 տարվա ընթացքում ամբողջապես դուրս է գալիս օրգանիզմից, սակայն փորձը ցույց է տալիս, որ իրականում նյութի միայն 30-35% -ն է դուրս գալիս օրգանիզմից, որը թույլ է տալիս պրոցեդուրան կրկնել արդեն ավելի փոքր չափաբաժնով
Ֆիլլերի օգտագործվող քանակը
Պրոցեդուրաների ժամանակ առավել հաճախ օգտագործվող նյութի ծավալը 1 մլ է, սակայն կախված թե ինչ նպատակով և որ հատվածում է իրականացվում պրոցեդուրան, կոսմետոլոգը կարող է ներարկել անգամ 2-5 մլ ֆիլլեր:Պրոցեդուրայի տևողությունը 15-45 րոպե է։
Միջամտությունը անցավ է, քանի որ նախապես կատարվում է տեղային ցավազրկում, հիմնականում քսուկ կրեմ ցավազրկվողների միջոցով։ Ֆիլլերի օգտագործումը արգելված է

Ապառիկին դիմելու համար հարկավոր է ունենաք Ձեզ հետ անձնագիր և սոց քարտ կամ այ-դի քարտ և 21 տարեկանը լրացած լինի։
Հայտը լրացվում է տեղում և ուղարկվում բանկ իսկ բանկի պատասխանը ստանում ենք 5 րոպենների ընթացքում։
Ապառիկը տրամադրվում է մինչև 2 տարի ժամկետով, տարեկան 23-24% -ով, սակայն կարող եք ավելի շուտ էլ մարել ապառիկը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել
