28 Հունվար 2022
Հոնքերի տատուաժ - հոնքերի միկրբլեյդինգ կամ հոնքերի փոշեդրում

Հատուկ ապարատի և ասեղների միջոցով ներկանյութի (պիգմենտի) ներարկոււմն է ենթամաշկի վերին շերտի մեջ և արդյունքում ստանալ մնայուն պատկեր, որը կարող է պահմանվել մինչև 2 (երկու) տարի ժամանակահատվածով։
Հոնքերի տատուաժի գինը
Ընդհանրապես գները 40000 ՀՀ դրամ և ավելի է (փորձառու մասնագետների դեպքում)։Սկսնակները պրոցեդուրան կատարում են 15․000-20․000 հհ դրամով։
Մեր կենտրոնում մասնագետները ունեն 10 տարի և ավելի աշխատանքային փորձ, 30-ից ավելի վերապատրաստումներ ինչպես նաև 100-ից ավելի ուսանողներ։
Մեր կենտրոնի գներն են ՝
Հոնքերի տատուաժ 40000 դրամ
Հոնքերի փոշեդրում 40000 դրամ
Հոնքերի միկրոբլեյդինգ 40000 դրամ
Գրանցվելու համար հարկավոր է զանգահարել +37493828482
Պիգմենտի երկարակեցության վրա ազդում է՝
- Ներկանյութի որակը
- Հաճախորդի տարիքը
- Մաշկի տեսակը (յուղոտ մաշկը սովորաբար ավելի արագ է գունաթափվում)
- Բնակավայրի կլիմայական պայմանները
- Հորմոնալ խախտումները և այլն․

Հոնքերի փոշեդրում, հոնքերի տատուաժ և հոնքերի միկրոբլեյդինգի - տարբերությունները
- Հոնքերի տատուաժի դեպքում ներկանյութով լրացվում են (լցվում) հոնքերի այն հատվածները, որտեղ մազերը նոսր են կամ բացակայում են։
- Հոնքերի փոշեդրման ժամանակ նույն պես կատարվում է նույն պրոցեսը պարզապես ի տարբերություն տատուաժի, որը լցվում է - փոշեդրման ժամանակ լրացվում են փոշիանման կետիկներով այդ իսկ պատճառով էլ կոչվում է փոշեդրում։
- Հոնքերի միկրոբլեյդինգը ի տարբերություն նախորդների կատարվում է հատուկ մանիպուլա սարքով և հատուկ միկրոբլեյդինգի համար նախատեսված ներկանյութով և բրիտվանման ասեղների օգնությամբ, վերջնարդյունքում ստանում ենք բնական մազերից չտարբերվող մազի էֆֆեկտ, այլ կերպ նաև կոչվում է մազիկավոր տատուաժ։
Նկար 1 հոնքերի տատուաժ
Նկար 2 հոնքերի փոշեդրում
Նկար 3 հոնքերի միկրոբլեյդինգ
Նկար 1



Էսքիզավորում տատուաժից առաջ
Պրոցեդուրան անելուց առաջ մասնագետը և հաճախորդը քննարկում են հոնքերի ցանկալի ձևն ու երանգը, որից հետո մասնագետը գծում է հաճախորդի դիմագծերին և մաշկի գույնին, դեմքի օվալին, այտոսկրերին, քթին և աչքերին ներդաշնակ հոնքեր՝ ընտրելով հոնքի ճիշտ երկարություն և հաստություն:
Թուխ մաշկ ունեցողների և թխահերների դեպքում մասնագետը սովորաբար նախապատվությունը տալիս է պիգմենտի մուգ շագանակագույն երանգներին, իսկ եթե այցելուն սպիտակամաշկ է, ունի բաց երանգի մազեր, ապա պիգմենտի գույն ընտրելիս նախապատվությունը տալիս են բաց շագանակագույն կամ մոխրագույնին մոտ երանգներին:
Հոնքերի տատուաժի ժամանակ ցանկալի է խուսափել սև պիգմենտի օգտագործումից, քանի որ ժամանակի ընթացքում սև հոնքերը ձեռք են բերում կապույտ կամ մուգ մոխրագույն երանգ՝ էսթետիկորեն փչացնելով դեմքի ամբողջ ներդաշնակությունը:Հոնքերի տատուաժ - միկրոբլեյդնիգ կամ հոնքերի փոշեդրման հակացուցումները
- ՄԻԱՎ, ՁԻԱՀ, Հեպատիտներ
- Արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ (Հեմոֆիլիա)
- Ինսուլին կախյալ շաքարային դիաբետ Չարորակ նորագոյացություններ
- Նյարդային խանգարումներ (Էպիլեպսիա)
- Հոգեբանական խանգարումներ
- Սիրտ-անոթային համակարգի խնդիրներ (Բարձր կամ ցածր զարկերակային ճնշում)
- Հիպերտրոֆիկ կամ կելոիդ սպիերի հանդեպ հակվածություն
- Միջամտության հատվածում կելոիդ սպիերի, գորտնուկների, խալերի, սուր բորբոքայինպրոցեսների, բարորակ նորագոյացությունների եւ բշտերի առկայություն
- Մաշկային հիվանդություններ
- Խլոազմաներ
- Եղնջայտուց
- Գայլախտ
- Իխտիոզ
- Ռոզացեա
- Սկլերոդերմիաներ
- Պսորիազ
- Էկզեմաև
- Օրգանիզմում վարակային պրոցեսի ախտանշաններ (տենդ,թուլություն)
Հարաբերական հակացուցումներ
- Հղիություն, կրծքով կերակրում
- Տեսանելի հերպես
- Կոնյուկտիվիտ
- Տեղային դերմատիտ
- Ալլերգիկ ռեակցիա
- Այրվածքներ
- Բորբոքումների եւ վնասվածքներ
- Թարմ վիրահատական միջամտություններ
- Պացիենտի ոչ սթափ վիճակ
Այս ամենը պարզելու համար մեր կենտրոնում նախքան պրոցեդուրան սկսելը կատարվում է մաշկաբանի անվճար խորհրդատվություն
Հոնքերի տատուաժը իդեալական է այն մարդկանց համար
- Ում հոնքերի մազիկները գրեթե ամբողջությամբ թափվել են
- Ովքեր ունեն չափից ավելի բարակ հոնքեր:
Տատուաժի միջոցով հնարավոր է
Դաջվածքն անելուց 48 ժամ առաջվանից պետք է բացառել ալկոհոլի, սուրճի, մուգ թեյի, արյունը ջրիկացնող դեղորայքի, հակաբիոտիկների ընդունումը:
Պրոցեդուրան տևում է 1.5-2 ժամ, իրականացվում է տեղային անզգայացմամբ:
Աշխատանքի ընթացքում կիրառվում են մեկանգամյա օգտագործման ասեղներ, որոնք ամրեցվում են վերջին սերնդի արտադրության հատուկ գործիքի:
Հոնքերի դաջվածքն անելուց մոտ 1 ամիս անց անհրաժեշտ է իրականացնել կարեկցիա՝ շտկելու համար հոնքերի գույնը, լրացնելու բացերը և ամրեցնելու պիգմենտի գույնը։
Պրոցեդուրան տևում է 1.5-2 ժամ, իրականացվում է տեղային անզգայացմամբ:
Աշխատանքի ընթացքում կիրառվում են մեկանգամյա օգտագործման ասեղներ, որոնք ամրեցվում են վերջին սերնդի արտադրության հատուկ գործիքի:
Հոնքերի դաջվածքն անելուց մոտ 1 ամիս անց անհրաժեշտ է իրականացնել կարեկցիա՝ շտկելու համար հոնքերի գույնը, լրացնելու բացերը և ամրեցնելու պիգմենտի գույնը։
Դաջվածքի միջամտությունից հետո
- Հոնքերի հատվածը չնչին այտուցվում է և կարմրում է որը անցնում է 2 ժամվա ընթացքում
- Դաջվածքի հատվածում սկսում է բարակ թաղանթով վերք առաջանալ, որը 8-10 օրվա ընթացքում չորանում է, թեփոտվում և թափվում
- Արգելվում է վերքը քորել կամ պոկել՝ սպիեր չառաջացնելու համար
- Հատուկ գելերի և քսուքների միջոցով վերքը պետք է խոնավեցնել և փափկեցնել օրական 4-5 անգամ
- Մոտ 2 շաբաթ պետք է հեռու մնալ փոշուց, արևի ուղիղ ճառագայթներից և խուսափել լողավազան կամ սոլյարի այցելելուց
- 15-16 օր հոնքերի շրջանում չի կարելի օգտագործել կոսմետիկ միջոցներ՝ բորբոքումներ չառաջացնելու նպատակով և այլն։