phone icon +374 95-702-702

Միայն հոնքերի փոշեդրում Անահիտ Աբրահամյանի մոտ 10 օր

Միայն հոնքերի փոշեդրում Անահիտ Աբրահամյանի մոտ 10 օր

Ուսուցում հոնքերի փոշեդրում 10 օրում 

Հոնքերի փոշեդրումը վերջին տարիներին շատ արագ զարգացում է ապրել և դարձել է ավելի պահանջված թե՛ մասնագետների կողմից, որպես որակավորման բարձրացում, թե՛ հաճախորդների կողմից, որպես նորավոճ և ավելի մեղմ արտահայտված հոնքերը ունենալու համար։
Ուսուցման ժամանակ Ձեզ կներկայացվեն բոլոր մասնագիտական գաղտնիքները, որը ձեռք է բերվել մասնագետի կողմից տարիների ընթացքում։
10 օր անց կտիրապետեք շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությանը։
  • Ուսուցման տևողությունը 10 օր, օրական 2 ժամ և ավելի
  • Ուսուցման ժամանակ բոլոր կիրառվող նյութերը և պարագաները տրամադրվում է կազմակերպության կողմից։
  • Կազմակերպությունը տրամադրում է 2 մոդել իր կողմից, ցանկության դեպքում կարող եք դուք ևս բերել հավելյալ մոդելներ միայն նյութածախսի գումարով ՝ 10․000 դրամ, սովորաբար գումարը վճարում է մոդելը ոչ թէ ուսանողը։
  • Հավելյալ մոդելներ կարող եք ունենալ 10 և ավելի։

Մասնագետ՝ Անահիտ Ռուբիկի Աբրահամյան

Դասավանդում հոնքերի փոշեդրում Անահիտ Աբրահամյանի հետ

Դասընթացը բաղկացած է երկու մասերից, տեսական և գործնական

Տեսական մասը

  1. Պատմական ակնարկ
  2. Ասեղների տեսականու ծանոթացում և կիրառում
  3. Ապարատների տեսականու ծանոթացում և փորձարկում
  4. Գունագեղություն
  5. Էսքիզավորում
  6. Ներկանյութերի մասին ինֆորմացիա
  7. Անզգայացման նյութերի տեսակներ և նրանց կիրառման ընտրություն
  8. Պրոցեդուրայից հետո հետագա խնամք և խորհրդատվություն
  9. Սեպտիկա, անտիսեպտիկա
  10. Սանիտարահիգիենիկ նորմերի ծանոթացում
  11. Հաճախորդների հետ շփման գրագետ մոտեցում
  12. Առաջ և հետո նկարների ճիշտ կատարում

Գործնական մաս

  • Արհեստական մաշկի վրա փորձարկումներ
  • Ստերելիզացիա - մշակում, ախտահանում, մանրէազերծում
  • Ասեղների լայն տեսականու փորձարկումներ
  • Ապարատների կիրառում և ուսումնասիրում
  • Հատուկ հրավիրված մոդելների հետ աշխատանք - քննություն

Development ogcode.am

icon